Փաշինյան. Եթե Պուտինը Հայաստան չժամանի մինչև այս տարվա վերջ, ապա դա կանի հաջորդ տարվա սկիզբ
Քաղաքական
10:30 10/09/2018
Հայաստան

Փաշինյան. Եթե Պուտինը Հայաստան չժամանի մինչև այս տարվա վերջ, ապա դա կանի հաջորդ տարվա սկիզբ

Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «Կոմերսանտ»-ի հարցերին։ 

Լրագրողը նկատել է՝ Փաշինյանը ՌԴ այցելել է արդեն երեք անգամ, սակայն նրա վարչապետության օրոք Պուտինը Հայաստան չի եկել։

«Ես հրավիրել եմ Վլադիմիր Պուտինին Երևան, մենք պայմանավորվել ենք, որ առաջիկայում այցը կկայանա»,-պատասխանել է Փաշինյանը։

«Ա՞յս, թե՞ հաջորդ տարի» հստակեցնող հարցին էլ արձագանքել է՝ եթե ոչ մինչև այս տարվա վերջ, ապա հաջորդ տարվա սկիզբ։

Հայաստանի կառավարության ղեկավարն ասել է, որ հրավերն ընդունվել է։

 

Placeholder