Հայաստանում ձկան որսն աճել է
Տնտեսություն
10:26 10/09/2018
Հայաստան

Հայաստանում ձկան որսն աճել է

Հայաստանում 2018 թվականի հունվար-հուլիսին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 94 մլրդ 944.2 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1 տոկոսով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, գյուղատնտեսական արտադրանքը նշված ժամանակահատվածում աճել է 2.1 տոկոսով` կազմելով 93 մլրդ 485.5 մլն դրամ, բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 69 մլրդ 376.1 մլն դրամ՝  աճելով 4.5 տոկոսով, իսկ անասնաբուծությանը` 24 մլրդ 109.4 մլն դրամ, ինչը 2017 թվականի համանուն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.5 տոկոսով:

Ձկնորսության ոլորտում 2018 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1.1%-ի աճ և կազմել 1 մլրդ 458.7 մլն դրամ:

Ըստ վիճակագրության՝  այս տարվա հուլիսին 630.2 տոննա ձկան որս է կատարվել, որից ամբողջն իրացվել է: Ըստ աղբյուրի՝ 2017 թ-ի հուլիսի համեմատ ձկան որսն աճել  է 1.1  տոկոսով:

Placeholder