«Նոր ալիք-2018»-ում  Գևորգ Հարությունյանը երկրորդն է
Մշակույթ
09:52 10/09/2018
Աշխարհ

«Նոր ալիք-2018»-ում Գևորգ Հարությունյանը երկրորդն է

«Նոր ալիք-2018» երաժշտական մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը և Ռուսաստանի ներկայացուցիչ Դարյա Անտոնյուկը (297-ական միավոր) կիսել են երկրորդ  հորիզոնականը։ Մրցույթում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դան Ռոզինը՝ 298 միավորով։  Երրորդ տեղում է հույն երգիչ Demy –ը (295 միավոր)։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ մրցույթից հետո կայացած ասուլիսում հայտարարել է ժյուրիի նախագահ Իգոր Կրուտոյը։

Նշենք, որ Գ. Հարությունյանը մրցութային առաջին և երկրորդ օրերին վաստակել էր առավելագույն 100 միավոր,  մրցութային երրորդ օրը՝ 97։ Մասնակիցները գնահատվել են ժյուրիի 10 անդամի կողմից, ովքեր մասնակիցներին գնահատել են 10-միավորային սանդղակով։

Մրցույթին մասնակցել է 15 կատարող 10 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Մալթայից, Հունաստանից, Ադրբեջանից, Կանադայից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից։

«Նոր ալիք-2018»-ը  կայացել է սեպտեմբերի 4-9-ը։

Placeholder
«Նոր ալիք-2018»-ում Գևորգ Հարությունյանը երկրորդն է