Քոչարյանի փաստաբան. Նման մոտեցումներով քրեական գործ վարելը ընդունելի չէ. «Իրավունք»
Օրվա մամուլ
10:02 12/09/2018
Հայաստան

Քոչարյանի փաստաբան. Նման մոտեցումներով քրեական գործ վարելը ընդունելի չէ. «Իրավունք»

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  պաշտպանները շուտով հանդես կգան հայտարարությամբ՝ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի ձայնագրության վերաբերյալ: Այս մասին «Իրավունք»-ի հետ զրույցում ասել է Քոչարյանի փաստաբան Արամ  Օրբելյանը: 

«Բավականին պրոբլեմատիկ ու խնդրահարույց ձայնագրություն է: Ես հույս ունեի, որ նման ձայնագրությունից հետո երկուսն էլ պետք է հարաժարական տային, կամ երկուսի պաշտոնավարումը ժամանավորապես կասեցվեր մինչև ծառայողական քննությունը կպարզի հանգամանքները: Բայց տեսնենք ինչ զարգացումներ կունենա, որովհետև նման մոտեցումով քրեական գործ վարելը ընդունելի չէ: Առայժմ զերծ կմնանք որևէ գնահատական հնչեցնելուց»,-ասել է Օրբելյանը:

Placeholder
Քոչարյանի փաստաբան. Նման մոտեցումներով քրեական գործ վարելը ընդունելի չէ. «Իրավունք»