Վերջին օրերին հաճախակի են դարձել հակառակորդի կողմից մեր բնակավայրերի գնդակոծման դեպքերը. Արտակ Դավթյան
Քաղաքական
17:09 12/09/2018
Հայաստան

Վերջին օրերին հաճախակի են դարձել հակառակորդի կողմից մեր բնակավայրերի գնդակոծման դեպքերը. Արտակ Դավթյան

«Վերջին 10 օրերին հաճախակի են դարձել հակառակորդի կողմից մեր բնակավայրերի գնդակոծման դեպքերը»,- այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց  ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն՝  անդրադառնալով Բաղանիս գյուղի ուղղությամբ երեկ երեկոյան ադրբեջանական զինուժի կողմից արձակած կրակոցներին:

Նրա խոսքով՝  կրակոցների հետևանքով գյուղերը վնասներ չեն կրել, հակառակորդի գործողություններն ավելի շուտ հոգեբանական ճնշում գործադրելու փորձեր են:

Արտակ Դավթյանը հայտնեց, հակառակորդը  երեկ կրակել է Ոսկեպար-Բաղանիս  ճանապարհի ուղղությամբ, իսկ երկու օր առաջ կրակ է բացել Կոթի, Չինարի, Վազաշեն համայնքների ուղղությամբ:

«Մեր կողմից հրաման է տրված զորքին զերծ մնալ հակառակորդի բնակավայրերի վրա կրակ բացելուց, համապատասխան կրակով ուղղակի ճնշում ենք կրակակետերը»,-  նշեց նա:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը միաժամանակ ասաց, որ նախորդ տարիների համեմատ այս տարի հակառակորդը ակտիվացել է Նախիջևանի ուղղությամբ։ «Դա ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, սակայն անհանգստացնող  խնդիրներ Գլխավոր շտաբն այս պահի դրությամբ չի տեսնում, առաջիկա օրերին էլ լարվածության աճ չենք կանխատեսում»,– ընդգծեց Արտակ Դավթյանը:
 

Placeholder
Վերջին օրերին հաճախակի են դարձել հակառակորդի կողմից մեր բնակավայրերի գնդակոծման դեպքերը. Արտակ Դավթյան