Նախարարը, խախտելով պայմանավորվածությունը, եղբորն ընդգրկել է նախընտրական ցուցակում. «Հրապարակ»
Օրվա մամուլ
10:13 13/09/2018
Հայաստան

Նախարարը, խախտելով պայմանավորվածությունը, եղբորն ընդգրկել է նախընտրական ցուցակում. «Հրապարակ»

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակը կազմելը հեշտ չի եղել՝ ում գրել, որ տեղում և այլն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեծ թվով անդամներ ցուցակում լինելու ցանկություն  են ունեցել, սակայն մի քանի սկզբունք է որդեգրվել։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Օրինակ՝ «ՔՊ» ղեկավար կազմի ընտանիքներից ոչ ոք չպետք է ընդգրկվի։ Եվ չնայած պայմանավորվածությանը, ցուցակը կազմվելուց հետո ոմանք զարմացել են՝ այնտեղ տեսնելով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի եղբորը՝ Արման Հարությունյանին, ով զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը»,-հավելել է թերթը։

Placeholder
Նախարարը, խախտելով պայմանավորվածությունը, եղբորն ընդգրկել է նախընտրական ցուցակում. «Հրապարակ»