Հայաստանին թույլ չի տրվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածու առաջադրել. «Ժամանակ»
Օրվա մամուլ
10:06 13/09/2018
Հայաստան

Հայաստանին թույլ չի տրվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածու առաջադրել. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով` առաջիկա օրերին Յուրի Խաչատուրովը կլքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ անդամ բոլոր չորս երկրների նախագահներն իրենց համաձայնությունն են տվել Խաչատուրովի հետկանչի Հայաստանի ղեկավարության դիմումին:

«Գրեթե կասկած չկա, որ Հայաստանին թույլ չի տրվելու այդ պաշտոնում նոր թեկնածու առաջադրել: Ավելի հավանական է, որ ՀԱՊԿ նոր քարտուղարը կլինի Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ ռոտացիայով Բելառուսն է հաջորդ թեկնածուին առաջադրելու»,-գրել է թերթը:

Թերթը չի բացառել, որ Յուրի Խաչատուրովը Միքայել Հարությունյանի պես կմնա Մոսկվայում և չի վերադառնա Հայաստան:

Placeholder
Հայաստանին թույլ չի տրվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածու առաջադրել. «Ժամանակ»