Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Ազգային ժողովի հրավիրած արտահերթ նիստում կքննարկվի ժամանակավոր Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։ Որոշումն ընդունվել է պատգամավորների մեծամասնության նախաձեռնությամբ:
«Հայաստանի Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։ Այդ նպատակով այսօր հրավիրվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ»,- հայտարարեց Արա Բաբլոյանը: