ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Տնտեսություն
14:43 13/09/2018
Աշխարհ

ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրոպական միությունը (ԵՄ) որոշում է կայացրել երկարաձգելու Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է ԵՄ մամուլի ծառայությունը, գրում է ՌԻԱ նովոստին:

Պատժամիջոցները կգործեն մինչև 2019 թվականի մարտի 15-ը: Դրանց մեջ մտնում են  ակտիվների սառեցումն ու ուղևորությունների սահմանափակումը:

«Իրավիճակի գնահատումը թույլ չի տալիս փոխել պատժամիջոցների ռեժիմը»,- պարզաբանել են ԵՄ-ից: 

Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 14-ին Եվրամիության պաշտոնական ամսագրում:
Ըստ աղբյուրի՝ Մոսկվայում, մեկնաբանելով այս քայլը, նշել են, որ Ռուսաստանը զարգանում է իր ճանապարհը և այդ պատժամիջոցներին  ուշադրություն չի դարձնի:

2014 թվականի մարտին ԵՄ-ն անհատական սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ, որոնք մեղադրվում են «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը խախտելու համար»: Այդ ժամանակվանից ի վեր պատժամիջոցները պարբերաբար երկարաձգվում են կես տարով:

Այդ ցանկում ներառված է 155 մարդ և 44 կազմակերպություն:

Placeholder
ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները