«Եվրատեսիլ-2019»-ն անցկացվելու է Թել-Ավիվում
Մշակույթ
16:32 13/09/2018
Աշխարհ

«Եվրատեսիլ-2019»-ն անցկացվելու է Թել-Ավիվում

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթն անցակցվելու է Թել-Ավիվում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին  նշված է մրցույթի պաշտոնական կայքում։

Նշվում է, որ կազմակերպիչների կողմից որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Իսրայելական հանրային հեռաձակման «Կան» կորպորացիայից պահանջել էին ներկայացնել նվազագույնը երկու քաղաք մրցույթն անցկացնելու համար։

Նախապես «Կանը» առաջարկել էր մրցույթն անցկացնել Երուսաղեմում։

«Արդյունքում մենք որոշեցինք, որ Թել-Ավիվը լավագույն տեղն է աշխարհում ամենամեծ երաժշտական մրցույթն անցկացնելու համար»,- հայտարարել են կազմակերպիչները։

Մրցույթի կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։

Հիշեցնենք, որ անցած տարի մրցույթում հաղթել է Իսրայելի ներկայացուցիչը։ Մրցույթի կանոնների համաձայն, հաջորդ տարի մրցույթն անցկացվելու է հաղթող երկրում։

Placeholder
«Եվրատեսիլ-2019»-ն անցկացվելու է Թել-Ավիվում