Ռոբերտ Քոչարյան. Իմ ֆինանսական կարողության մասին հետաքննությունների արդյունքները շուտով կհրապարակվեն
Քաղաքական
11:33 13/09/2018
Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Իմ ֆինանսական կարողության մասին հետաքննությունների արդյունքները շուտով կհրապարակվեն

4 մլրդ դոլարի կարողություն  ունենալու մասին լուրերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ  Քոչարյանն առասպել է որակում։ «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում անդրադառնալով հարցին՝ պատրա՞ստ է բացահայտել իր  իրական ֆինանսական կարողությունը և եկամտի  աղբյուրները, Քոչարյանն ասել է.

«Անկասկած,պատրաստ եմ: Հիմա երկու լրագրողական հետաքննությունների վրա աշխատանք է տարվում, և արդյունքները մոտ ապագայում կհրապարակվեն: Կարծում եմ, իշխանությունները իրականում լավ գիտեն՝ ինչ ունի և ինչ չունի մեր ընտանիքը: Բայց պարադոքսը նրանում է, որ 4 մլրդ դոլարի մասին առասպելը՝ բացարձակ հիմարություն լինելով, այնուամենայնիվ, ուժեղ հարվածում է հեղինակությանը»։

Արդյոք իրեն հարուստ մարդ է համարում ՀՀ երկրորդ նախագահը, նա պատասխանել է. «Եթե խոսենք ողջ ընտանիքի հնարավորությունների մասին, կարծում եմ, Հայաստանում ևս երկու հարյուր ընտանիք կգտնվի՝ եկամուտների համադրելի մակարդակով»։

Նա նշել է, որ ի նկատի ունի նաև իր որդիների բիզնեսը։ Ինչ վերաբերում է այն հրապարակումներին, թե Հայաստան բջջային հեռախոսներ ներմուծելու մենաշնորհը պատկանում է Քոչարյանի ավագ որդուն, ՀՀ երկրորդ նախագահը դրանք կատարյալ անհեթեթություն է որակել։

Placeholder
Ռոբերտ Քոչարյան. Իմ ֆինանսական կարողության մասին հետաքննությունների արդյունքները շուտով կհրապարակվեն