Քննարկվել են Արցախի ու Կալիֆորնիայի միջև տնտեսության, առողջապահության ոլորտներում ծրագրերի իրականացման հեռանկարները
Քաղաքական
20:08 13/09/2018
ԼՂՀ

Քննարկվել են Արցախի ու Կալիֆորնիայի միջև տնտեսության, առողջապահության ոլորտներում ծրագրերի իրականացման հեռանկարները

Սեպտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի պատվիրակությանը, որի կազմում էին Կալիֆորնիայի Սենատի անդամ Էնթընի Պորտանտինոն և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից:

Ողջունելով պատվիրակության այցն Արցախ՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի անկախության սատարմանն ուղղված Կալիֆորնիայի Վեհաժողովի և Սենատի համատեղ բանաձևի ընդունման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ այն ամուր հիմքեր է ապահովել Արցախի և Կալիֆորնիայի միջև տարբեր բնագավառներում արդյունավետ համագործակցություն հաստատելու համար։

Հանդիպմանը քննարկվել են ընթացիկ նախագծերը և Արցախի ու Կալիֆորնիայի միջև տնտեսության, մշակույթի, կրթության և առողջապահության ոլորտներում գործնական ծրագրերի իրականացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև տարբեր ոլորտների ներկայացուցիչների փոխայցելությունների կազմակերպման հնարավորություններին՝ փորձի փոխանակման և Արցախում մասնագետների որակավորման աստիճանի բարձրացման նպատակով։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Կալիֆորնիայում Արցախի ճանաչելիության և ներկայացվածության խթանմանն ուղղված անելիքների շուրջ։

 

Placeholder
Քննարկվել են Արցախի ու Կալիֆորնիայի միջև տնտեսության, առողջապահության ոլորտներում ծրագրերի իրականացման հեռանկարները