Միրզոյան քառյակը ելույթ է ունենալու «Նիկո» պատկերասրահում և Կալուգայի փառատոնում
Մշակույթ
10:47 14/09/2018
Հայաստան

Միրզոյան քառյակը ելույթ է ունենալու «Նիկո» պատկերասրահում և Կալուգայի փառատոնում

Միրզոյան քառյակը սեպտեմբերի 25-ին ելույթ է ունենալու Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում  (ճանաչված քանդակագործ, գեղանկարիչ և մանկավարժ Նիկողայոս (Նիկոլայ) Նիկողոսյանի ցուցասրահ)։ Panorama.am-ը քառյակի ջութակահարուհի Սոնա Ազարյանից տեղեկացավ, որ համերգ կազմակերպելու նախնական պայմանավորվածություն դեռ անցած տարի էր ձեռք բերվել։

«Նիկողայոս Նիկողոսյանի մահվանից հետո նրա պատկերասրահում առաջին համերգն է լինելու»,- նշեց Ս. Ազարյանը։

Ջութակահարուհին տեղեկացրեց, որ համերգին քառյակը կատարելու է լոնդոնաբնակ երիտասարդ հայ կոմպոզիտոր Տիգրան Գրիգորյանի «Ave Verum» ստեղծագործությունը։

Սեպտեմբերի 26-ին Միրզոյան քառյակը ելույթ է ունենալու  Կալուգայի  արվեստի 13-րդ միջազգային փառատոնում, որի կազմակերպիչը ՌԴ մշակույթի նախարարությունն է։ Ս. Ազարյանի խոսքով, փառատոնին մասնակցելու հրավեր վեց ամիս առաջ են ստացել։

Միրզոյան քառյակը հիմնադրվել է 2013 թվականին։ Քառյակի երաժիշտներն են ջութակահարներ Արամ Ասատրյան, Սոնա Ազարյանը, ալտահար Արմեն Թորոսյանը, թավջութակահար Վահան Գրիգորյանը։

Placeholder
Միրզոյան քառյակը ելույթ է ունենալու «Նիկո» պատկերասրահում և Կալուգայի փառատոնում