Սերենա Ուիլյամսի ամուսինն իր կնոջ ծաղրանկարը «կնատյացական» է անվանել
Աշխարհում
18:38 15/09/2018
Աշխարհ

Սերենա Ուիլյամսի ամուսինն իր կնոջ ծաղրանկարը «կնատյացական» է անվանել

Reddit-ի համահիմնադիր  Ալեքսիս Օհանյանը դատապարտել է իր կնոջ՝ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ծաղրանկարը, որը տպագրվել է Herald Sun թերթում:

«Ես ուղղակի ապշեցի, երբ իմացա, որ այդ թերթի գլխավոր խմբագիրը, որը տպագրել էր ռասիստական և կնատյացական ծաղրանկարը, անդամակցում է Male Champion of Change կազմակերպությանը: Դա ինչ է, նույնպես սատիրա՞ է»,- Գազետա.ռու-ի հաղերդմամբ՝ Թվիթերում գրել է Օհանյանը:

Male Champion of Change-ի նպատակն է տղամարդուն դարձնել գենդերային անհավասարության առաջնորդ:

 

Placeholder
Սերենա Ուիլյամսի ամուսինն իր կնոջ ծաղրանկարը «կնատյացական» է անվանել