Վարչապետը ներկա է գտնվել «Շենգավիթ» ԲԿ-ի նոր մասնաշենքի բացման արարողությանը
Առողջություն
17:29 15/09/2018
Հայաստան

Վարչապետը ներկա է գտնվել «Շենգավիթ» ԲԿ-ի նոր մասնաշենքի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ բազմապրոֆիլ կենտրոնը հագեցած է ժամանակակից պահանջներին համապատասխան նոր կառավարման համակարգով, նոր սերնդի բժշկական սարքավորումներով,  ժամանակակից վիրասրահներով, հարմարավետ հիվանդասենյակներով: 

Կենտրոնի ղեկավարները վստահեցրել են, որ քաղաքացիներին մատուցելու են բարձրորակ ծառայություններ՝ ապահովելով հետազոտությունների, միջամտությունների, վիրահատությունների ողջ ծավալը: Նրանց խոսքով՝ կենտրոնի բժշիկները պարբերաբար վերապատրաստվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական և իսրայելական կլինիկաներում: Նախատեսվում է իրականացնել նաև հեռահար բժշկություն, փորձի փոխանակում, առցանց օնլայն վիրահատություններ:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է առողջապահության ոլորտում նմանատիպ խոշոր ծրագրերի իրականացումն ու քաղաքացիներին բարձր որակի ծառայությունների մատուցումը:   

Placeholder
Վարչապետը ներկա է գտնվել «Շենգավիթ» ԲԿ-ի նոր մասնաշենքի բացման արարողությանը