Տող գյուղում անցկացվել է Արցախյան գինու ավանդական փառատոնը
Քաղաքական
17:52 15/09/2018
ԼՂՀ

Տող գյուղում անցկացվել է Արցախյան գինու ավանդական փառատոնը

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր Հադրութի շրջանի Տող գյուղում մասնակցել է Արցախյան գինու ավանդական փառատոնին:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել պաշտոնատար անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից և սփյուռքից, հյուրեր արտերկրից:

Նշենք, որ Արցախյան գինու փառատոնն ամենամյա խոշոր միջոցառում է, որի կազմակերպումը նպատակ ունի  խթանել իրադարձային տուրիզմն Արցախում, հանրահռչակել Արցախի հարավային զբոսաշրջային երթուղին, ստեղծել  յուրահատուկ հարթակ Արցախի ու Հայաստանի գինեգործների համար: 

Placeholder
Տող գյուղում անցկացվել է Արցախյան գինու ավանդական փառատոնը