Արթուր Հովհաննիսյանը՝ Թուրքիայի մրցաշարի ոսկե մեդալակիր
Սպորտ
15:11 15/09/2018
Հայաստան

Արթուր Հովհաննիսյանը՝ Թուրքիայի մրցաշարի ոսկե մեդալակիր

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում փայլուն մրցելույթներ է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը՝ դառնալով ոսկե մեդալակիր:

Հայ բռնցքամարտիկը 52 կգ քաշային կարգի եզրափակչում առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ: Քիչ հետո ռինգ դուրս կգա և նույնպես ոսկե մեդալի համար կպայքարի Նարեկ Մանասյանը: Երեկ բրոնզե մեդալ էր նվաճել Հովհաննես Բաչկովը:

Placeholder
Արթուր Հովհաննիսյանը՝ Թուրքիայի մրցաշարի ոսկե մեդալակիր