Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քիչ առաջ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գրավով ազատ արձակվեց։ Panorama.am-ին հայտնեց Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Դատարանը գրավի չափը սահմանել է 5 մլն դրամ։
Հիշեցնենք, որ ՔԿ-ն հայտնել էր՝ Հքննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ապրիլի 22-ին՝ ժամը 16:00-17:00-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում տեղի ունեցած միջադեպին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասնակցության վերաբերյալ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ «քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ տեղի ունեցած միջադեպին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մասնակցության վերաբերյալ, և հունիսի 23-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով»։
Կալանավորված Համբարձումյանն արդեն մեկ անգամ՝ հունիսի 2-ին ազատ էր արձակվել կալանքից, սակայն հետո դատախազության միջնորդությամբ քաղաքապետն ու նրա եղբայրը կրկին կալանավորվեցին։