Հարուկի Մուրակամին հրաժարվել է այլընտրանքային Նոբելյան մրցանակից
Մշակույթ
14:45 17/09/2018
Աշխարհ

Հարուկի Մուրակամին հրաժարվել է այլընտրանքային Նոբելյան մրցանակից

Ճապոնացի Գրող Հարուկի Մուրակամին խնդրել է իրեն հանել գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակի հավակնորդների կարճ ցուցակից: kulturomania.ru-ի հաղորդմամբ, նրանից բացի այդ ցանկում են Նիլ Գեյմանը, Մարիզ Կոնդեն և Քիմ Տհուին:

Մրցանակի դափնեկիրը կհայտարարվի հոկտեմբերին: Ժյուրին ղեկավարում է անկախ հրատարակիչ Էնն Պոլսոնը:

Գրականության ոլորոտում այլընտրանքային Նոբելյան մրցանակը հիմնվել է, քանի որ 2018 թվականին այդ անվանակարգում Նոբելյան մրցանակ չեն տվել: Դա տեղի է ունեցել սկանդալի պատճառով, որը կապված էր շվեդական ակադեմիայի հետ։

Placeholder
Հարուկի Մուրակամին հրաժարվել է այլընտրանքային Նոբելյան մրցանակից