Բիթքոինն այս շաբաթ կտատանվի 6,3-6,5  հազար դոլարի սահմաններում
Տնտեսություն
14:25 17/09/2018
Աշխարհ

Բիթքոինն այս շաբաթ կտատանվի 6,3-6,5 հազար դոլարի սահմաններում

Այս շաբաթ աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթի (կրիպտոարժույթ)՝  բիթքոինի փոխարժեքն, ամենայն հավանականությամբ,  կտատանվի   6,3-6,5  հազար դոլարի սահմաններում, սակայն  բացասական նորությունները կարող են հանգեցնել գների անկման:  Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Coinmarketcap-ի տվյալներով՝  բիթքոինի փոխարժեքը էժանացել է 0,28%-ով՝ կազմելով 6,514 հազար դոլար: Կրիպտոարժույթների աճուրդների ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինի գինը նվազել է 0,46%-ով՝ հասնելով  6,503 հազար դոլարի:

Անցյալ շաբաթ կրիպտոարժույթների արժեքը նվազել էր 6,11  հազար դոլար  նիշից:

Placeholder
Բիթքոինն այս շաբաթ կտատանվի 6,3-6,5 հազար դոլարի սահմաններում