«Ժողովուրդ». ՀՔԾ են հրավիրում տասը տարի առաջ Ներքին զորքերում ծառայություն անցած անձանց
Օրվա մամուլ
09:54 18/09/2018
Հայաստան

«Ժողովուրդ». ՀՔԾ են հրավիրում տասը տարի առաջ Ներքին զորքերում ծառայություն անցած անձանց

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայություն են հրավիրում տասը տարի առաջ Ներքին զորքերում ծառայություն անցած և հայտնի իրադարձություններին մասնակցած անձանց:

Մասնավորապես, մի քանի զինվորականների հարցաքննելուց հետո, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները 4 օր առաջ ծանուցագիր են ուղարկել 2008թ. մարտի 1-ին Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նախկին տեղակալ Արթուր Խաչատրյանին: Նրանից էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՀՔԾ քննիչները հետաքրքրվել են, թե ինչ տեղեկություններ ունի կամ, առհասարակ, ինչ գիտի բանակի ներգրավածության մասին, արտակարգ իրադրության ժամանակ որտեղ են նրանք տեղակայված եղել և այլ հարցեր:

Ստացվում է, որ քննիչները Ներքին զորքերի զինվորականներից, նախկին պաշտոնատար անձանցից հիմնականում հետաքրքրվում են բանակի ներգրավածության հարցի մասին՝ շեշտը դնելով այդ հանգամանքի վրա: Իսկ ինքը՝ Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, երեկ հայտարարել է, թե իրեն դեռ հարցաքննության չեն հրավիրել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Ժողովուրդ». ՀՔԾ են հրավիրում տասը տարի առաջ Ներքին զորքերում ծառայություն անցած անձանց