«Էմմիի» մրցանակակիրները
Մշակույթ
10:11 18/09/2018
Աշխարհ

«Էմմիի» մրցանակակիրները

«Էմմի» մրցանակը որպես «Լավագույն դրամատիկ սերիալ» ստացել է «Գահերի խաղը»։ Մրցանակակիրները հայտարարվել են պրայմ-թայմ  «Էմմի» 70-րդ մրցանակաբաշխության ժամանակ։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, «Գահերի խաղը» ներկայացված էր յոթ անվանակարգում, սակայն միայն երկու մրցանակի է արժանացել։ Պիտեր Դինկլեյջը, ով «Գահերի խաղում» խաղացել է Տիրիոն Լանիստերի դերը, մրցանակ է ստացել է «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում։

«Դրամատիկական սերիալում լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Մեթյու Ռիզը («Ամերիկացիները»)։

«Դրամատիկական սերիալում լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել բրիտանացի Քլեր Ֆոյը «Թագը» սերիալում մարմնավորած դերի համար։

«Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում մրցանակը ստացել է «Զարմանահրաշ տիկին Մեյզելը»։

Ամերիկյան հեռուստատեսային մրցանակաբաշխություն «Էմմին» ստեղծվել է 1949 թվականին Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիայի կողմից։ Այն համարվում է «Օսկարի»  հեռուստատեսային տարբերակը։

Placeholder
«Էմմիի» մրցանակակիրները