Արսեն Թորոսյանի մտերիմը1 ամիս պոլիկլինիկայի տնօրեն աշխատելուց հետո կոնֆլիկտի պատճառող հեռացել է. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:47 19/09/2018
Հայաստան

Արսեն Թորոսյանի մտերիմը1 ամիս պոլիկլինիկայի տնօրեն աշխատելուց հետո կոնֆլիկտի պատճառող հեռացել է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկայի տնօրեն դարձած Գևորգ Սիմոնյանը, որն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմներից է, մոտ մեկ ամիս պաշտոնավարելուց հետո կոնֆլիկտի մեջ է հայտնվել հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Արա Մինասյանին փոխարինած  Արման Հովակիմյանի հետ։

Թերթը գրել է, թե վերջինս նույնպես Արսեն Թորոսյանի «մարդն» է։ Ըստ թերթի, պոլիկլինիկայի երիտասարդ տնօրենը հրաժարվել է կատարել Հովակիմյանի հրահանգները, փորձել է ինքնուրույն իրականացնել գնումների գործընթացը, կադրային քաղաքականությունը և առաջացած հակասությունների արդյունքում հեռացել է։

Մանրամասերը՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Արսեն Թորոսյանի մտերիմը1 ամիս պոլիկլինիկայի տնօրեն աշխատելուց հետո կոնֆլիկտի պատճառող հեռացել է. «Հրապարակ»