Հայաստանը 2 մեդալ է նվաճել Սլովակիայում
Սպորտ
11:36 19/09/2018
Հայաստան

Հայաստանը 2 մեդալ է նվաճել Սլովակիայում

Սլովակիայի Տրնավա քաղաքում այսօր եզրագիծը կհատի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ մեր հավաքականն իր հաշվեկշռում արդեն ունի երկու արծաթե մեդալ:

Պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնել են վճռական գոտեմարտերը տանուլ տված Տիգրան Մինասյանը / 55կգ / և գերծանրքաշային Դավիթ Օվասափյանը: Առնվազն մեկ արծաթե պարգև նույնպես մեր թիմն ունի:

Նախնական փուլերի հանդիպումները գերազանց ոճով անցկացրել է երևանցի Մալխազ Ամոյանը /67կգ /: Նա հաստատուն հաղթանակներ է տոնել հաջորդաբար նորվեգացի Հաավարդ Յուրգենսենի/ 6:1 /,ուկրաինացի Փարվիզ Նասիբովի / 3:1 /, բացահայտ առավելությամբ` բրազիլացի Ջոյսոն դե Բռիտո Ռամոսի / 8: 0/ և թուրք Իսմայիլ Գունի նկատմամբ /3 : 1 /:

Ոսկե մեդալի համար պայքարում այսօր երեկոյան Մալխազը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Մահմուդ Բախշիլոևի հետ:

 

Placeholder
Հայաստանը 2 մեդալ է նվաճել Սլովակիայում