Երևան-Անապա ուղիղ չվերթ կգործի
Տնտեսություն
15:48 19/09/2018
Աշխարհ

Երևան-Անապա ուղիղ չվերթ կգործի

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը պատրաստվում է Անապայից ԱՊՀ տարածքում մի քանի ուղիղ չվերթներ իրականացնել։ Սև ծովի ափից ուղիղ թռիչքներ կիրականացվեն դեպի Հայաստան ու Ղրղզստան։

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ,  Անապայից դեպի Երևան ու Օշ առաջին թռիչքները կիրականացվեն հոկտեմբերի 29-ին, դրանք կլինեն կանոնավոր, կիրականացվեն Airbus օդանավերով։

Դեպի Երևան ու հակառակ ուղղությամբ թռիչքներ կիրականացվեն  երկուշաբթի և հինգշաբթի օրերին։ Տոմսի արժեքը կլինի 3241 ռուբլուց մինչև 5671 ռուբլի (այսօրվա դրությամբ մեկ ռուբլին արժե 7.12 դրամ):

Placeholder
Երևան-Անապա ուղիղ չվերթ կգործի