ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ևս կարող են մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին
Քաղաքական
11:11 19/09/2018
Հայաստան

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ևս կարող են մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին

Սփյուռքի նախարարությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. 

«Սույն թվականի սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Կարևորելով ակտիվ մասնակցությունը քաղաքական բոլոր գործընթացներին՝ սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի  2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, եթե նրանք մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում:

Տեղեկացնում ենք նաև, որ ընտրողների ցուցակները ազատ են ծանոթացման համար: Ցուցակներում ընտրողների ընդգրկվածությունը կարելի է ճշտել՝ այցելելով http://www.elections.am/votersregy/ կայքը»։

 

Placeholder
ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ևս կարող են մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին