Վարչապետ Փաշինյանը հանդիպեց բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիներին
Հասարակություն
13:44 20/09/2018
Հայաստան

Վարչապետ Փաշինյանը հանդիպեց բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիներին

Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող արծվաշենցիները լարված իրավիճակ էին ստեղծել։ Նրանք փորձել էին անցնել ոստիկանական պատնեշը և մտնել շենք։ Դրանից հետո ցուցարարների հետ հանդիպման է իջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ արծվաշենցիները առավոտից հանդիպում էին պահանջում վարչապետի հետ՝ իրենց հուզող հարցերը ներկայացնելու համար։

«Արդեն 26 տարի է մեր խնդիրը բարձրաձայնում ենք»,- ասաց արծվաշենցիներից մեկը՝ դիմելով վարչապետին։

Հավաքվածների և Փաշինյանի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կհանդիպեն հոկտեմբերի 2-ին։

«Առաջարկում եմ ձևավորել հինգ հոգուց բաղկացած խումբ և հանդիպել ինձ հետ»,-ասաց վարչապետը։

Placeholder
Վարչապետ Փաշինյանը հանդիպեց բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիներին