Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ոստիկաններն իրենց մոտ հայերեն-ֆրանսերեն զրուցարան կունենան
Հասարակություն
12:17 20/09/2018
Հայաստան

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ոստիկաններն իրենց մոտ հայերեն-ֆրանսերեն զրուցարան կունենան

ՀՀ ոստիկանության ծառայողները Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթաժողովի օրերին իրենց մոտ կունենան հայերեն-ֆրանսերեն զրուցարան: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ հավելեց, որ այն ծառայողները, որոնք անմիջապես շփվելու են գագաթնաժողովի հյուրերի հետ, ունենալու են այդ զրուցարանից:

Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից առաջ՝ Ոստիկանությունը հայերեն-ֆրանսերեն զրուցարան էր նվիրել նաև գործադիրի անդամներին:

«Ձեր սեղաններին դրված է ՀՀ ոստիկանության նվերը կառավարությանը՝ հայերեն-ֆրանսերեն զրուցարան, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու Երևանում: Այն շատ մեծ իրադարձություն է մեզ համար ու լավ առիթ, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք: Ես կարծում եմ, որ նոր Հայաստանում, և ընդհանրապես ճիշտ կլինի, որ  ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան և Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովը լավ առիթ է, որ մենք այս ուղղությամբ ևս մեկ քայլ անենք», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Placeholder
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ոստիկաններն իրենց մոտ հայերեն-ֆրանսերեն զրուցարան կունենան