Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել
Սպորտ
20:12 21/09/2018
Հայաստան

Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:

Նշենք, որ Վարդան Մինասյանը նաև հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնից, որը նույնպես ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նախագահին և ՀՖՖ Գործկոմին վստահության համար: Շնորհակալ եմ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար: Ցանկանում եմ նորանոր հաջողություններ Հայաստանի ազգային հավաքականին»,  - ասել է Վարդան Մինասյանը:

Հիշեցնենք, որ վաղը՝ սեպտեմբերի 22-ին տեղի են ունենալու ՀՖՖ նախագահի ընտրություններ: 

Placeholder
Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել