Կարևոր հաղթանակ տարանք. Մխիթարյանը՝  երեկվա խաղի մասին
Աշխարհում
11:21 21/09/2018
Աշխարհ

Կարևոր հաղթանակ տարանք. Մխիթարյանը՝ երեկվա խաղի մասին

«Կարևոր հաղթանակ տարանք: Երկրորդ կեսում մեզ համար մի փոքր ավելի բարդ էր, բայց լավ է, որ մենք գոլ խփեցինք մինչև ընդմիջում»,- այս մասին նշել է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ մեկնաբանելով Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Վորսկլայի» նկատմամբ տոնած տնային հաղթանակը (4:2)։

«Արսենալ»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Մխիթարյանը նշել է, որ «Վորսկլայում» ընկերներ ունի, բայց խաղի ժամանակ մոռացել էր այդ մասին:

«Էմերին երեք անգամ հաղթել է այս մրցաշարում, և դա շատ կարևոր է «Արսենալի» համար, քանի որ մենք այստեղ խաղում ենք ոչ միայն մասնակցության, այլև` հաղթանակի համար: Սա շատ կարևոր է, քանի որ եթե հաղթենք, Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք կունենանք,  կփորձենք հաղթել յուրաքանչյուր խաղում»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։

Նշենք, որ նախօրեի հանդիպմանը հայազգի  ֆուտբոլիստը երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Placeholder
Կարևոր հաղթանակ տարանք. Մխիթարյանը՝ երեկվա խաղի մասին