94 տարեկանում Շառլ Ազնավուրը չորրորդ անգամ պապիկ է դարձել
Հասարակություն
15:08 21/09/2018

94 տարեկանում Շառլ Ազնավուրը չորրորդ անգամ պապիկ է դարձել

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ընտանիքն ընդլայնվել է․Ազնավուրի որդին՝ 41-ամյա Նիկոլասը, տղա  է ունեցել։

Փոքրիկին կնքել են Միսակ անունով, որն ունի հայկական ծագում, գրում է Purepeople-ը։ Ըստ տեղեկությունների, երեխան ծնվել է սեպտեմբերի 10-ին։

Նշենք նաև, որ Նիկոլասն Ազնավուրի ու նրա երրորդ ու վերջին կնոջ՝ Ուլա Թորսելի որդին է, ում հետ Ազնավուրն ամուսնացել է 1967թ․-ին։ Նիկոլասը Ազնավուրի 6 երեխաներից ամենափոքրն է։

Placeholder
94 տարեկանում Շառլ Ազնավուրը չորրորդ անգամ պապիկ է դարձել