Սահմանին այս պահին հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան
Քաղաքական
11:35 21/09/2018
Հայաստան

Սահմանին այս պահին հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան

«Սահմանին այս պահին հարաբերական կայուն է»,- այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին իրավիճակը կայուն է՝ բոլոր սահմանների վրա»,– ասաց պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Նախարարը նաև հիշեցրեց, որ ոստիկանության զորքերի ներկայացուցիչները շարունակում են ծառայություն իրականացնել Տավուշի մարզում։

«Շատ լավ  ծառայություն են իրականացնում։ Երբ ոստիկանական զորքերն ընդգրկվում են մարտական ծառայության մեջ, անմիջապես անցնում են ՊՆ օպերատիվ կառավարման ներքո և դառնում են մեր սովորական ստորաբաժանումներից մեկը »,- ասաց Դավիթ Տոնոյանը՝ բացառելով, որ սահմանային լարվածությունը կարող է ոստիկանության զորքերի՝ Տավուշում ծառայություն իրականացնելու հետևանք լինել։

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում էր հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված գյուղերը: Ավելի վաղ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը միջազգային հնարությանը և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ վերջին շրջանում Ադրբեջանը շարունակաբար գնդակոծում է հայ-ադրբեջանական պետական սահմանը՝ թիրախավորելով և վնաս հասցնելով դրա երկայնքով գտնվող բնակավայրերին, քաղաքացիական հաստատություններին և խաղաղ բնակչությանը։ Նա նաև հիշեցրել էր, որ ադրբեջանական կողմի կրակոցներից Հայաստանի Տավուշի մարզում զոհվել է ՀՀ զինծառայող, շարքային Հայկազ Մաթևոսյանը։ 

 

Placeholder
Սահմանին այս պահին հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան