Վանեցյանը ժամանեց Ֆուտբոլի ակադեմիա՝ ընտրությունների
Սպորտ
12:41 22/09/2018
Հայաստան

Վանեցյանը ժամանեց Ֆուտբոլի ակադեմիա՝ ընտրությունների

ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ նախագահի միակ թեկնածու Արթուր Վանեցյանը ժամանեց ֆուտբոլի ակադեմիա, որտեղ րոպեներ անց կմեկնարկի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը:

Լրագրողների հարցին, թե ինչպես է տրամադրվածությունը, Վանեցյանը պատասխանեց. «Շատ լավ»։ Ի պատասխան հարցին, թե պատկերացնում է իրեն  ՀՖՖ նախագահի պաշտոնում, պատասխանեց. «Այո»։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը կհրավիրվի ազգային հավաքական որպես մարզիչ, նա ասաց. «Բոլոր հարցերին կպատասխանեմ ժողովից հետո»։

Placeholder
Վանեցյանը ժամանեց Ֆուտբոլի ակադեմիա՝ ընտրությունների