Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստը դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման
Սպորտ
17:46 22/09/2018
Աշխարհ

Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստը դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման

Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը, ով այս տարվա աշխարհի առաջնությունում լավագույն խաղացողն է ճանաչվել, մեղադրվում է  հարկային խարդախության մեջ և դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման, նաև պետք է վճարի 350 հազար եվրո տուգանք։

Վեստի.ռու կայքը, հղում անելով El Mundo-ին, գրում է, որ խորվաթ կիսապաշտպանը իսպանական դատախազության հետ գործարք է կնքել, հարկային խարդախության գործով խոստովանել է մեղքը։

Որպեսզի  խուսափի բանտից, Մոդրիչին, ինչպես այլ ֆուտբոլիստներ, ովքեր նույնպես  խուսափել էին հարկերից, առաջարկվել է օրական վճարել 250 եվրո տուգանք։ Այդպես, խորվաթը կվճարի 60 հազար եվրո և չի անցկացնի ութ ամիս բանտում։

Նախկինում էլ Մոդրիչը ստիպված վճարել է 1,2 միլիոն եվրո հարկային խարդախության համար։
 

Placeholder
Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստը դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման