ՀՖՖ փոխնախագահներ են նշանակվել
Սպորտ
16:40 22/09/2018
Հայաստան

ՀՖՖ փոխնախագահներ են նշանակվել

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում այսօր կայացավ ՀՖՖ նորընտիր Գործկոմի առաջին նիստը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի նախագահությամբ:

ՀՖՖ նախագահի առաջարկով Գործկոմի անդամները հաստատել են ՀՖՖ Գործկոմի անդամներ Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ առաջին փոխնախագահի, իսկ Արմեն Նիկողոսյանին՝ երկրորդ փոխնախագահի պաշտոններում:

ՀՖՖ Գործկոմի անդամ Արմեն Մելիքբեկյանը նաև ժամանակավոր կատարելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պարտականությունները: 

Placeholder
ՀՖՖ փոխնախագահներ են նշանակվել