Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից
Քաղաքական
17:00 22/09/2018
Աշխարհ

Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից

Չինաստանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից հրաժարվել են ամերիկյան կողմից  նոր մաքսատուրքեր սահմանելու պատճառով: Այս մասին գրում է rt-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

Նշվում է, որ Վաշինգտոնի և Պեկինի միջև բանակցությունները պետք է տեղի ունենային  առաջիկա օրերին, սակայն երկու երկրների միջև առևտրային առճակատումը հանգեցրել է դրանց չեղարկման:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը  նախատեսում է 200 մլրդ դոլարի չափով Չինաստանից ապրանքների ներմուծման համար նոր մաքսատուրքեր սահմանել:  Ի պատասխան Չինաստանը հայտարարել էր, որ ինքն էլ է սահմանում 60 միլիարդ դոլարի տուրքեր ամերիկյան ապրանքների վրա։

 

Placeholder
Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից