Հայաստանում ադամանդի և ոսկերչական իրերի արտադրությունն աճում է
Տնտեսություն
19:21 22/09/2018
Հայաստան

Հայաստանում ադամանդի և ոսկերչական իրերի արտադրությունն աճում է

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-հուլիսին հանրապետությունում  արտադրվել է 129 հազար 490 կարատ ադամանդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  22.1 տոկոսով:

Ըստ ԱՎԾ-ի՝ 2017 թվականի յոթ ամիսներին Հայաստանում արտադրվել է 106  հազար 74 կարատ ադամանդ:

Ինչ վերաբերում է ոսկերչական իրերին, ապա այս տարվա հունվար-հուլիսին արտադրվել է 1 568.4 կգ ոսկերչական արտադրանք,  ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18.4%-ով:

Նշենք, որ 2017թ-ի հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 1 324.6 կգ ոսկերչական արտադրանք:

Placeholder
Հայաստանում ադամանդի և ոսկերչական իրերի արտադրությունն աճում է