Իրանի նախագահը Թրամփի համար Հուսեյնի ճակատագիրն է կանխատեսել
Քաղաքական
10:40 23/09/2018
Տարածաշրջան

Իրանի նախագահը Թրամփի համար Հուսեյնի ճակատագիրն է կանխատեսել

Թեհրանը չի հրաժարվի իր միջուկային ծրագրից՝ անգամ ԱՄՆ ճնշումների ներքո։ Այս մասին, «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, Իրանի պետական հեռուստաընկերության եթերում ասել է երկրի նախագահ Հասան Ռուհանին։

«Իրանը մտադիր չէ հրաժարվել պաշտպանական միջոցներից, այդ թվում՝ հրթիռներից, որոնք այդպես բարկացնում են ամերիկացիներին»,- ասել է նա։

Ռուհանիի խոսքով, եթե ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը շարունակի Իրանի հետ հակզդեցությունը, ապա Սադամ Հուսեյնի նման պարտություն կկրի։ Որպես օրինակ՝ նա բերել է 1980-1988 թվականների իրանաիրաքյան պատերազմը։ Դրա արդյունքում իրաքյան բանակը մեծ կորուստներ էր կրել։

Placeholder
Իրանի նախագահը Թրամփի համար Հուսեյնի ճակատագիրն է կանխատեսել