«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի L.E.V.O.N-ը
Մշակույթ
08:25 23/09/2018
Հայաստան

«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի L.E.V.O.N-ը

Նախօրեին կայացել է «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը։ Հայաստանը Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում կներկայացնի L.E.V.O.N-ը` համանուն երգով:

«Հայաստանը Մանկական Եվրատեսիլում» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հաղթողը որոշվել է միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի կողմից և հեռուստադիտողների քվեարկությամբ։

Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները, իսկ երեխաների միջազգային ժյուրիի կազմում ՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների մասնակիցները։

Հանրային հեռուստաընկերությունից ավելի վաղ հայտնել էին, որ  երկու ամիս շարունակ ստեղծագործական խումբը ստանում էր տասնյակ հայտեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Լսումների արդյունքում ընտրվել էին նախագծի 23 մասնակիցները։
Երկու կիսաեզրափակիչներից հետո երզափակիչ փուլ էին անցել 10 մասնակից՝ Վովա, Վարդան Մարգարյան, Լիլի, Էլիզա, L.E.V.O.N,  Լիա,  Անի, Սերժ Առաքելյան,  Անահիտ Առաքելյան, Հարութ Հարությունյան:

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի նոյեմբերի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Մրցույթին մասնակցությունը պաշտոնապես հաստատել է 19 երկիր՝ Հայաստան, Ալբանիա, Ավստրալիա, Ադրբեջան, Բելառուս, Ֆրանսիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Ղազախստան, Մալթա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Սերբիա, Նիդեռլանդներ, Ուելս։

 

Placeholder
«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի L.E.V.O.N-ը