Մեկնարկում է «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը
Մշակույթ
10:10 24/09/2018
Հայաստան

Մեկնարկում է «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը

Այսօր ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում և հարակից գյուղական բնակավայրերում, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում կմեկնարկի «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

Բացման արարողությունը տեղի կունենա Դսեղում` պոետի տուն թանգարանի բակում, այնուհետև Ալավերդու Սանահինի պատմական կամրջի մոտ տեղի կունենա հուշաքարի բացման արարողությունը,  Ալավերդու մշակույթի կենտրոնում Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը կներկայացնի Հ. Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացումը: 

Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, փառատոնին կմասնակցեն ՀՀ-ում գործող պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ թատրոններ, թատերախմբեր՝ Վրաստանից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Ճապոնիայից: Փառատոնի օրերին ճանաչված դերասանների և ռեժիսորների մասնակցությամբ բուհերում, դպրոցներում, կրթական այլ հաստատություններում կկազմակերպվեն հանդիպումներ, ինչպես նաև տեղի կունենան ճանաչված արվեստագետների` Հակոբ Ազիզյանի, Յուրի Երզնկյանի, Երվանդ Ղազանչյանի, Վլադիմիր Մսրյանի մեծարման երեկոներ:

Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 6-ը։ 

«Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը կազմակերպվում է  մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հրատ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ 

Placeholder
Մեկնարկում է «Թատերական Լոռի» 24-րդ միջազգային թատերական փառատոնը