Խոզերի աֆրիկյան ժանտախտից տուժել են ԵՄ 10 երկրներ
Հասարակություն
19:22 24/09/2018
Աշխարհ

Խոզերի աֆրիկյան ժանտախտից տուժել են ԵՄ 10 երկրներ

Եվրամիության 10 երկրներում արձանագրվել է խոզերի աֆրիկյան ժանտախտ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անկա Պադուրարուն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նրա խոսքով ՝ պետությունների ներկայացուցիչները արդեն հանդիպում են անցկացրել՝ քննարկելու հիվանդության տարածման դեմ պայքարի միջոցները:

Ավելի վաղ Բելգիայի իշխանությունները հայտարարել էին, որ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկել երկրի հարավում գտնվող ֆերմերային տնտեսություններում, որոնցում արձանագրվել է հիվանդության մի քանի դեպք:

Placeholder