Վրաստանը Հանցավորության և անվտանգության ինդեքսում բարելավել է դիրքերը
Իրավունք
11:50 24/09/2018
Տարածաշրջան

Վրաստանը Հանցավորության և անվտանգության ինդեքսում բարելավել է դիրքերը

Համաձայն Numbeo հայտնի հետազոտական պորտալի տվյալների՝ 2018 թվականին Վրաստանը երկու աստիճանով բարելավել է դիրքերը՝ Հանցավորության և անվտանգության ինդեքսում զբաղեցնելով 5-րդ տեղը։ Այս մասին գրում է «Գրուզիա օնլայնը»։

Այդ երկրում անվտանգության մակարդակը լավացել է։ Պորտալի տվյալներով, Վրաստանում հանցավորության ինդեքսը 20.35 միավոր է, իսկ անվտանգության ինդեքսը՝ 79.65։

Նախորդ տարվա համեմատ՝ Թբիլիսին ևս բարելավել է դիրքերը՝ 19-րդ հորիզնականից բարձրանալով 16-րդ հորիզոնական։ Այնտեղ հանցավորության ինդեքսը կազմում է 19.81 միավոր, իսկ անվտանգության ինդեքսը՝ 80.19 միավոր։

Numbeo-ն աշխարհում տվյալների ամենամեծ բազաներից մեկն է, որը հենվելով օգտատերերի տեղեկատվության վրա, ամբողջ աշխարհի մակարդակով գնահատում է երկրներում և առանձին քաղաքներում իրավիճակը՝ առողջապահության, ճանապարհային երթևեկության, հանցավորության և անվտանգության առումով։

 

Placeholder
Վրաստանը Հանցավորության և անվտանգության ինդեքսում բարելավել է դիրքերը