Հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել
Տնտեսություն
15:07 24/09/2018
Հայաստան

Հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել

Հայաստանում վերջին ամիսներին շարունակվում է նվազել առաջին անհրաժեշտության սննդամթերք համարվող հացի արտադրության ծավալները: Այս մասին է վկայում պաշտոնական վիճակագրությունը:

Հայաստանում 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին հացի արտադրության ծավալները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2.4 տոկոսով:

Panorama.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ այս տարվա հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 156.3 հազար տոննա հաց, իսկ 2017 թ-ի՝ հունվար-հուլիսին՝ 160.2 հազար տոննա:

Սրան զուգահեռ նվազել են նաև ալյուրի արտադրության ծավալները: Նախորդ տարվա հունվար-հուլիսին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ալյուրի արտադրության ծավալները նվազել են 24.2 տոկոսով. եթե 2017 թ-ի հունվար-հուլիսին  արտադրվել է  94 հազար 873.1 տոննա ալյուր, ապա այս տարվա հունվար-հուլիսին՝  71 հազար 922.3 տոննա:

Placeholder
Հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել