Գուտերեշը Հայաստանում իշխանության փոխանցումը համարում է «ֆանտաստիկ օրինակ»
Քաղաքական
09:06 24/09/2018
Աշխարհ

Գուտերեշը Հայաստանում իշխանության փոխանցումը համարում է «ֆանտաստիկ օրինակ»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում ապրիլին իշխանության փոխանցումը համարում է նման հարցերը խաղաղ կարգավորելու «ֆանտաստիկ օրինակ»:

«Մենք վերջերս ունեցանք իշխանությունը խաղաղ փոխանցելու ֆանտաստիկ  օրինակ, որը տեղի ունեցավ Հայաստանում: Դա ֆանտաստիկ օրինակ է, ինչը խոսում է այն մասին, որ պատճառներ կան հավատալու, որ նոր սերունդն ընդունակ կլինի ավելի լավ որոշումներ կայացնել, քան իմ սերունդը»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ ասել է Ա. Գուտերեշը՝ պատասխանելով Ֆեյսբուքի օգտատերերի հարցերին։

Նա նաև հավելել է. «Կարևոր է ընդգծել, որ քաղաքացիական հասարակությունը, մարդիկ, երիտասարդները կարող են միավորվել և ցույց տալ, որ ժողովրդավարությունը, ազատությունը, քաղաքացիական իրավունքները մեր համայնքների համար չափազանց կարևոր են»։

Placeholder
Գուտերեշը Հայաստանում իշխանության փոխանցումը համարում է «ֆանտաստիկ օրինակ»