ԱՆ. ԲԿ-ի կայանում այլ բալոն են լիցաքավորել
Առողջություն
17:39 25/09/2018
Հայաստան

ԱՆ. ԲԿ-ի կայանում այլ բալոն են լիցաքավորել

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած Թ.Ա.-ն անցել է անհրաժեշտ հետազոտություններ: Ունի ձախ թևի թեթև վնասվածքներ: Ստանում է անհրաժեշտ բուժօգնություն: Նման տվյալներ է  հրապարակել առողջապահության նախարարությունը։

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նաև ասված է.

«Ինչ վերաբերում է հիվանդանոցի թթվածնի արտադրության կայանի անվտանգությանը, ապա այն ամենամյա պարտադիր փորձաքննությունն անցել է այս հունիսին և ունի 1 տարվա աշխատանքի դրական եզրակացություն:

Կայանում արտադրության և աշխատակիցների անվտանգությանն առնչվող որևէ խնդիր չի եղել ու չկա. այն այս պահին էլ շարունակում է իր անխափան աշխատանքն ու հիվանդանոցին թթվածնի մատակարարումը:

Թթվածնի բալոնի պայթյունի պատճառը եղել է բացառապես լիցքավորվող բալոնի անհամապատասխանությունը կայանում լիցքավորման տեխնիկական պահանջ-պայմաններին: Բալոնը չի պատկանել բուժհաստատությանը, իսկ տվյալ բալոնի` կայանում հայտնվելու հանգամանքն ու պայթյունի պատճառները և հանգամանքները ճշտվում են ոստիկանության կողմից:

ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը»։

Placeholder
ԱՆ. ԲԿ-ի կայանում այլ բալոն են լիցաքավորել