Կապիտալի տերերը տվյալ դեպքում հայրենիք ունեն և այդ հայրենիքը Հայաստանն է. Փաշինյան
Քաղաքական
17:14 25/09/2018
Հայաստան

Կապիտալի տերերը տվյալ դեպքում հայրենիք ունեն և այդ հայրենիքը Հայաստանն է. Փաշինյան

«Շատ կարևորում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքը: Հիմնադրամը մեծ ներդրում է ունեցել և հույս ունեմ, որ կունենա, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման առումով և  հատկապես  Արցախի հանրապետությունում: Սա շատ կարևոր աշխատանք է, որը պետք է կատարվի»,- այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երեկ Նյու Յորքում  հայ համայնքի հետ հանդիպամանը։

Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ կառավարության ղեկավարն առանձնացրել է երկու ուղղություն, որ անհրաժեշտ է զարգացնել Հայաստանում. այն է ՝ բարձր տեխնոլոգիաներ և կրթություն:

«Ես միշտ այս նախադասությունն ասում եմ՝ կապիտալը հայրենիք չունի, բայց կապիտալի տերերը տվյալ դեպքում հայրենիք ունեն և այդ հայրենիքը Հայաստանի հանրապետությունն է, որը հրավիրում է այդ կապիտալի տերերին գալ և ներդումներ անել Հայաստանում: Գոյատևող Հայաստանի ժամանակն ավարտվել է, եկել է զարգացող Հայաստանի ժամանակը:

Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերություններին պետք է վերաբերվենք որպես մեկ միասնական օրգանիզմ», - ասել է վարչապետ Փաշինյանը:
 

Placeholder
Կապիտալի տերերը տվյալ դեպքում հայրենիք ունեն և այդ հայրենիքը Հայաստանն է. Փաշինյան