ԱՊՀ 10 լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի տասնյակ
Հասարակություն
12:25 25/09/2018
Աշխարհ

ԱՊՀ 10 լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի տասնյակ

ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը կազմել է ԱՊՀ 10 լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի վարկանիշային ցուցակը, որտեղ մարդիկ կարող են կազմակերպել իրենց ձմեռային հանգիստը։

Ըստ ռուս զբոսաշրջիկների՝ վարկանիշային ցուցակի տասնակը գլխավորում են Հայաստանի, Ղազախստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Ուզբեկստանի առողջարանային քաղաքները։
Գործակալության տվյալներով, ԱՊՀ լեռնադահուկային հանգստավայրերում ձմեռային արձակուրդները մարդիկ պատրաստվում են անցկացնել միջինը 7 օր։

Տասնյակը գլխավորում են Ղազախստանի Չիմբուլակը, Վրաստանի Գուդաուրին, Ադրբեջանի Շահդաղը, Բելառուսի Սիլիչին, Հայաստանի Ծաղկաձորը, Ուզբեկստանի Չիմգանը, Ղրղզստանի Կարակոլը, Բելառուսի Լոգոյսկը, Ադրբեջանի Տուֆանդաղը և Ղազախստանի «Ալթայան Ալպերը»։

Կեցության և սննդի ծախսերը ներառող փաթեթները Ծաղկաձորում մեկ օրվա համար արժեն մոտավորապես 80 դոլար։

Placeholder
ԱՊՀ 10 լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի տասնյակ