ՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել գործող վարչապետի դեմ
Իրավունք
13:00 25/09/2018
Հայաստան

ՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել գործող վարչապետի դեմ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով հայց է ներկայացրել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։

«Դատալեքս»-ից Panorama.am-ը տեղեկացավ, որ հայցը մուտք է եղել դատարան 8 օր առաջ՝ սեպտեմբերի 17-ին։ Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը մանրամասնել է՝ հայցը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում արած հայտարարությանը.

«Հետևյալ արտահայտությունն է իրեն թույլ տվել վարչապետը, ասել է` «ի՞նչ է նշանակում անձեռնմխելիություն, ի՞նչ է, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու հետո ասել` ես անձեռնմխելի եմ»:

Ալումյանից Panorama.am-ը  հետաքրքրվեց, արդյո՞ք կառավարության ղեկավարի նման հայտարարությունը  դիտում է ճնշում դատարանի վրա։

«Չէի ուզի այդ հարցը մեկնաբանել»,-ասաց փաստաբանը։

Ի՞նչ ակնկալիք ունի փաստաբանը դատարանից հարցին էլ ի պատասխան նշեց. «Ակնկալում եմ, որ գործը կքննվի ու կլուծվի արդար ձևով»։
 

Placeholder
ՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել գործող վարչապետի դեմ