Լևոն Երանոսյանը կանչվել է ՀՔԾ
Իրավունք
11:13 25/09/2018
Հայաստան

Լևոն Երանոսյանը կանչվել է ՀՔԾ

Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, նախկին փոխոստիկանապետ  Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջյանյանը։

«Լևոն Երանոսյանը կանչվել է հատուկ քննչական ծառայություն՝ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու  համար»,- նշեց նա։

Թե ի՞նչ կարգավիճակով, ի՞նչ գործի շրջանակում ու ի՞նչ գործողությունների համար է կանչվել բարձրաստիճան նախկին ոստիկանը ծառայություն, այս պահին ՀՔԾ-ից չմանրամասնեցին, խոստանալով լրացուցիչ տեղեկությւոններ հայտնել ավելի ուշ։

 

Placeholder
Լևոն Երանոսյանը կանչվել է ՀՔԾ