Շախմատի Հայաստանի հավաքականները տոնել են 2-րդ հաղթանակը Օլիմպիադայում
Սպորտ
15:51 26/09/2018
Հայաստան

Շախմատի Հայաստանի հավաքականները տոնել են 2-րդ հաղթանակը Օլիմպիադայում

Վրաստանում կայացել է շախմատի Համաշխարհային Օլիմպիադային 2-րդ տուրը: Տղամարդկանց հավաքականը Լևոն Արոնյանի հաղթանակի շնորհիվ առավելության է հասել Ղազախստանի նկատմամբ: Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի արդյունքով:

Շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ կանանց հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Ավստրիայի նկատմամբ: Աննա Սարգսյանը և Մարիա Կուրսովան հաղթանակներ են տոնել: Հաղթանակին շատ մոտ են եղել նաև Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը, սակայն այդ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Այսօր տեղի կունենա մրցաշարի 3-րդ տուրը: Տղամարդկանց մրցակիցն է Թուրքիան, իսկ կանայք ուժերը կչափեն Հունաստանի հետ:

 

Placeholder
Շախմատի Հայաստանի հավաքականները տոնել են 2-րդ հաղթանակը Օլիմպիադայում